Խենթանալու հայրենիք, փառավոր ազգ. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Շուտով հինգ տարի կլինի, ինչ օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար...2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից առ այսօր իրենց ձեռքերը թաթախած յուրաքանչյուր զոհի արյան մեջ, մեզ ուզում են համոզել, որ անզոր ենք, խեղճ, վախկոտ...
Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ: Կարող եմ երկա՜ր՝ ասել ինչ ենք քննարկել, ինչ հարցեր են բարձրացվել, ինչքա՜ն են շատացել ու բարդացել, եղած կամ նորաստեղծ խնդիրները...բայց կասեմ ամենակարևորը. յուրահատուկ, հաստատակամ, թասիբով, անվախ, հայրենասեր, չընկրկող հայեր են ապրում ԱՐՑԱԽՈւՄ...ապրում են, դրանով իսկ ձախողելով և՛ թշնամու, և՛ թշնամու խամաճիկ տեղական իշխանավորների ծրագրերը...ԽԵՆԹԱՆԱԼՈւ ՀԱՅՐԵՆԻՔ, ՓԱՌԱՎՈՐ ԱԶԳ...
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս եք ցավակցում ու անցնում ապրելու. ինձ էլ սովորեցրեք. Մետաքսե Հակոբյան
- Շուտով կլրանա 5 տարին, ինչ թշնամին Երևանի կենտրոնից փորձում է վերացնել մեր Հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
- Ժամանակն է, որ Արցախի իշխանությունները նույնպես այդ մասին սկսեն բացահայտ խոսել․ Մետաքսե Հակոբյան
- Վերադարձրե՛ք նրանց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը․ Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու
- Թուլացած չենք, խեղճացած չենք, մտահոգ ենք, անհանգիստ, մրսած, բայց՝ արժանապատիվ. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին