Ո՞վ է «Kiss me» գուլպաներով, Շուշին «հանձնող» նոր ԱԳ փոխնախարարը
Երեկվանից սոցցանցերը տարածում են Վահան Կոստանյանի գրառումներն ու լուսանկարները։ Նման արշավի պատճառ է դարձել այն, որ Նիկոլ Փաշինյանը Կոստանյանին ԱԳ փոխնախարար է նշանակել։
Մինչ այս Կոստանյանը եղել է Արարատ Միրզոյանի 5 խորհրդականներից մեկը, նշանակումից հետո կլինի նրա չորս տեղակալներից մեկը՝ Պարույր Հովհաննիսյանի, Վահե Գևորգյանի ու Մնացական Սաֆարյանի հետ։
28-ամյա Կոստանյանի անցած ուղին այսպիսին է ՝ ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի օգնական, ապա խորհրդական, ապա ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի խորհրդական։
Ի դեպ, Միրզոյանը չի թաքցրել, որ Վահանն իր ընկերն է։
Նշանակումից հետո օգտատերերը նրա ֆեյսբուքյան էջի միջոցով փորձել են պարզել՝ ո՞վ է, ի՞նչ մտքեր է արտահայտել, ի՞նչ հրապարակումներ է արել։
Օգտատեր Արման Հայրապետյանը հրապարակել է Կոստանյանի այս լուսանկարն ու գրել.
«ՀՀ արտգործնախարարի նորանշանակ տեղակալը (մեղայ Աստծու) այս լուսանկարում լավագույնս նկարագրում է իրենց կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Այն է՝ ՃՈՂՎԱԾ»։
Էդիկ Անդրեասյանը մեկ այլ լուսանկար է հրապարկել Կոստանյանից ու գրել.
«Սա ի՞նչ է, ո՞վ կարող է ասել»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Ասեմ ձեզ, որ էական չէ, թե ում կնշանակեր նիկոլը փոխարտգործնախարար, քանի որ նշանակողը նիկոլն է: Расслабтесь, господа»։
Արգիշտի Կիվիրյանը գրում է.
«Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարարն ա, իսկը Նիկոլի իշխանությանը համապատասխան։ Ոնց հասկանում եմ, սա էլ ա անթաքույց սեր փնտրում»։
Օգտատեր Անի Կաղինյանը հրապարակել է Կոստանյանի գրառումներից մեկի լուսանկար, երբ վերջինը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ արված մի լուսանկար էր հրապարակել ու գրել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամին բերել են հողերը հանձնելուց առաջ վերջին անգամ ցույց տան։
«Սրան այսօր նշանակել են արտգործ նախարարի տեղակալ: Հիմա էլ երևի Հայաստանը հանձնելուց առաջ պետք է վերջին անգամ ցույց տա ու գրառում անի»,-գրել է Կաղինյանը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Շնորհակալություն եմ հայտնում այն ֆրենդերիս, որոնք դեռ չեն ղժժացել փոխնախարար նշանակված հերթական նիկոլական ծաղրածուի ֆոտոյի վրա կամ դեռ չի գրել. «Արա՛, էս ով են սրանք, արա՛»։
«Սրանք», հարգելիներս, մեզ դեպի դժոխք տանող գնացքի անձնակազմն են։
Իրենք են մեզ վրա կայֆավատ լինում, այլ ոչ թե դուք իրենց։
Այս աբսուրդի կրկեսի կուտը չկերած ընկերներս օգնում են պահպանել հավատս, որ դեռ հույս կա երկիրը խելքի բերելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին