15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր»,- նշում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
- Արսեն Բաբայան. Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Զինվորներից մեկը «Ուրալ»-ով փորձել է քանդել հրդեհվող տան պատը՝ համածառայակիցներին փրկելու համար. ՔԿ
- «Պատիվ ունեմ». Զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է
- Էդիկ Բաղդասարյան. Սա երկրորդ դեպքն է, երբ զինվորները վառվում են իրենց կացարաններում
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան