Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբասը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությանը։
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական կերպոց քննադատել է «ահաբեկչական գործողությունը՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը», ինչպես նաև դատապարտել է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումները։
Բաքուն Իրանի համապատասխան մարմիններից պահանջել է մեղավորների շուտափույթ պատժում, ինչպես նաև տեղի ունեցածի մանրակրկիտ քննություն։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
- Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան