ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները, որպեսզի նա ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ «Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ՝ միևնույն ժամանակ, Վեհաժողովը ողջունում է Վրաստանի առաջընթացը ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին առաջնորդություն ստանձնել բանաձևում արտահայտված մտահոգություններին արձագանքելու հարցում։
Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անցած տարվա մոնիտորինգի հիման վրա կազմված զեկույցի համաձայն պատրաստված բանաձևում, որը վերաբերում է Վրաստանից բացի, ԵԽ 10 անդամ երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա- Հերցեգովինա, Հունգարիա, Մոլդովա, Լեհաստան, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա)։
«Վեհաժողովը ողջունում է Վրաստանի կողմից ստանձնած առաջընթացը իր պարտավորությունների կատարման հարցում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին իրականացնել առաջարկությունները, ինչպես նաև արձագանքել բանաձևում արտահայտված մտահոգություններին»,- նշված է բանաձևում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան