Զախարովա. Դիմում ենք Բաքվին և Երևանին՝ քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ արդեն երկու ամիս փակ լինելու մասին հարցին։
ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, ովքեր սահմանափակվում են ապասրացման մասին հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։
«Ուստի, կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ու դիմում ենք Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները»,-ավելացրել է նա։
Եռակողմ հնարավոր հանդիպման մասին ի պատասխան էլ նա նշել է.
«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, և հրապարակավ ենք խոսել այդ մասին։ Կարծում ենք, որ տեղում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության շրջանում շփումների»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից
- Զախարովան անհեթեթ է համարում հայտարարությունները, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար
- Զախարովան պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել Արցախ ապրանքների մատակարարման համար
- Կարող եմ հակառակը ասել. Զախարովան՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան