«Զվարթնոց»-ի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումների խախտման 9 դեպք է արձանագրվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
«Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։
Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։
Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
• մինչև յոթ տարվա արտադրության.
• սպիտակ հիմնագույնի.
• գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
• ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
• «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․
Համապատասխան լիցենզի չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով»,- ասվում է հաղորդագրությունում։