Թեհրանում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել` ի աջակցություն Արցախի
Այսօր Թեհրանում, ի պաշտպանություն Արցախi, բազմամարդ ցույց է տեղի ունեցել: Ցուցարարները դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը և Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարումը: Այս մասին հայտնում է Azariha իրանական կայքը:
yerkir.am-ի հաղորդմամբ, հավաքին մասնակցել են 4000-ից ավել հայեր և իրանցիներ: Ներկա են եղել նաև և ելույթներ են ունեցել Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը
- Լիբանանահայությունն Արցախին զորակցելու հավաք է կազմակերպել
- Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդներն արգելափակել են ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում-ում՝ Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը
- Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան