Ես գնահատում եմ ռուս, հայ երկրպագուների աջակցությունը, ովքեր դրոշներով էին եկել. Խաչանով
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի մեկնաբանել է Australian Open-ի կիսաեզրափակչում հույն Ստեֆանոս Ցիցիպասի կրած պարտությունը։
«Միշտ խառն զգացողություններ են լինում, երբ դու ավարտում ես գլխավոր կամ որևէ այլ մրցաշար այդ փուլում։ Իհարկե, ես շատ գոհ եմ, աներևակայելի հպարտ եմ վերջին արդյունքներով: Երկրորդ անընդմեջ կիսաեզրափակիչը Մեծ սաղավարտի մրցաշարում։
Ցիցիպասի հետ խա՞ղը։ Ես շատ պայքարեցի: Ես պարտվում էի երրորդ սեթում։ Բայց ես երբեք չեմ հանձնվում: Հանդիպումն անցավ լարված, շատ բարձր մակարդակի։ Կարևոր պահերին նա կարևոր միավորներ էր վերցնում։ Եվ հաղթեց, այսքանը։
Հանդիսատեսն ինձ սեր փոխանցեց։ Ես գնահատում եմ այս պահերը ռուս, հայ երկրպագուների հետ, մարդկանց հետ, ովքեր դրոշներով եկել էին ինձ աջակցելու։ Շատ, շատ լավ աջակցություն զգացի այստեղ»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Խաչանովի խոսքերը մեջբել է Championat.com-ը:
Եզրափակիչում Ցիցիպասը կխաղա Նովակ Ջոկովիչ – Թոմի Պաուլ զույգի հաղթողի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում պարտվեց
- Australian Open կիսաեզրափակիչ. Խաչանով-Ցիցիպաս և Ջոկովիչ- Պոլ խաղերի ժամանակացույցը
- The Guardian. Կարեն Խաչանովի ուղերձները գրավում են նույնքան ուշադրություն, որքան խաղը
- Կարեն Խաչանովը՝ Արցախին ուղղված ուղերձների մասին
- Australian Open. Խաչանովը կիսաեզրափակչում է
- Ադրբեջանը պահանջել է պատժել Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար
- «Շարունակեք հավատալ մինչև վերջ»․ Խաչանովը կրկին աջակցությունն է հայտնել Արցախին
- Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»