Հունաստանը կստանա 400 ամերիկյան զրահափոխադրիչ, նոր ինքնաթիռներ և ռազմանավեր
Հունաստանն այս տարի կստանա 400 ամերիկյան M1117 զրահափոխադրիչներ, նոր ինքնաթիռներ և ռազմանավեր։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հինգշաբթի երեկոյան խորհրդարանի նիստում հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը։
Պանայոտոպուլոսը հանգամանորեն խոսել է զինված ուժերի հզորացման ծրագրի և երկրի պաշտպանունակության մասին։
«Այս տարի սպասվում են M1117 զրահահետախուզական մեքենաներ՝ 400-ից ավելի»,- մասնավորապես ասել է նախարարը։ Նրա ելույթի տեքստը ուրբաթ օրը տարածել է AMNA գործակալությունը։
«ԱՄՆ-ի հետ փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագրում կատարված երկու փոփոխությունները բարձրացրել են անվտանգության զգացումը հատկապես հեռավոր շրջաններում, ինչպիսին է Ալեքսանդրուպոլիսը»,-ասել է նախարարը՝ նշելով նաև Ֆրանսիայի հետ ռազմավարական պայմանագիրը և նմանատիպ պաշտպանական բնույթի համաձայնագրերը Իսրայելի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ։
«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ նմանատիպ համաձայնագրերի շուրջ»,-ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում շենքերից մեկում հայտնաբերվել է 5-6-րդ դարերի 2100 մետաղադրամների գանձ
- Հունաստանի վարչապետը չի հավատում, որ իրավիճակը կարող է զինված հակամարտության հասնել Թուրքիայի հետ
- Հունաստանը Թուրքիային կոչ է արել Էգեյան ծովում հարգել միջազգային օրինական կարգերը
- Աքարը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Հունաստանի «սադրիչ գործողությունները»
- Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան