«Հրապարակ». Արտակ Թվմասյանը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի՝ խաղատուն բացելուց հետո դրանք կմարի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։ Ինչպես հայտնի է, դեռևս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երևանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։
«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին «Թովմասյան հիմնադրամի» մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել։ Իսկ օրեր առաջ վերջնականապես շահագործման է հանձնվել նաև «Դվինի» հյուրանոցային հատվածը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան