Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
Շվեդ ակտիվիստ ու աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանն օրեր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էր այրել, որը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև տարբեր երկրների պաշտոնյաների շրջանում:
Ermenihaberi-ի փոխանցմամբ՝ նա լրատվականների հետ զրույցում ասել էր, որ Էրդողանը ստախոս է: Դրանից բացի՝ Պալուդանն ասել էր, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ևս Ղուրան այրելու ցանկություն ունի, սակայն Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան այրելուց հետո ստացված սպառնալիքները նրան վախեցնում են:
Հայտնի է, որ նման ակցիա իրականացնելու համար հարկավոր չէ ստանալ իրավապահ մարմինների թույլտվությունը, պարզապես ակցիայից 24 ժամ առաջ պետք է զգուշացնել այդ մասին:
Պալուդանի այս հայտարարությունից հետո Անկարայում Դանիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Դեսպանին ասվել է, որ Դանիայի այդ դիրքորոշումն անընդունելի է և սպասվում էր, որ նման ակցիայի համար թույլտվություն չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան