Դոլարն արժեզրկվել է, եվրոն` արժևորվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.58 դրամ` հունվարի 25-ի համեմատ արժեզրկվելով 0.37 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 396 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 399.50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 396 դրամ է, վաճառքը՝ 400 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 423.11 դրամ (արժևորվել է 0.53 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 435 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 431-432 դրամ է, վաճառքը՝ 436 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.87 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.77 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.55 դրամ, վաճառքը` 5.70 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան