Բունդեսթագում կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Իրանի խորհրդարանի հետ
Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պատգամավորները հանդես են գալիս գերմանա-իրանական խորհրդարանական խմբի աշխատանքի դադարեցման օգտին՝ Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Der Spiegel-ը։
Ըստ պարբերականի՝ այս որոշումը միաձայն պաշտպանում են ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները։
«Ես սատարում եմ դրան, ինչպես և իմ երկու գործընկերները», -թերթը մեջբերոել է Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յոհաննես Ֆոգելի խոսքերը։
Նմանատիպ պատգամավորական խմբերի աշխատանքը դադարեցնելու որոշումը պաշտոնապես ընդունում է ավագանու խորհուրդը։ Մինչ այդ ուկրաինական հակամարտության պատճառով Բեռլինը դադարեցրել էր ռուս-գերմանական խորհրդարանական խմբի աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
- Իրանում մահապատժի են ենթարկել նախկին պաշտոնյային, որը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ
- Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
- Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
- Իրանում ձերբակալել են Գերագույն հոգևոր առաջնորդի զարմուհուն
- Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
- Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ