Գերմանիան, հետևելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը, հետևելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական առաքելություններին, Եվրոպայում Ղուրանը պղծելու մի շարք ակցիաներից հետո իր քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում իր դեսպանատան Ղուրանի այրման միջադեպից հետո Թուրքիայում ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է»,-ասվում է Գերմանիայի դեսպանատան Twitter-ում շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Այս առումով Թուրքիայում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն ուշադրություն և զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, խուսափել մարդկանց կուտակումներից, ինչպես նաև այն վայրերից, որտեղ նամազ է կատարվում։
Նման նախազգուշացումներ են հնչել ուրբաթ օրը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների կողմից։
Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը պղծելու նոր ակցիայից հետո Անկարայում Դանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան խիստ բողոք է ներկայացվել։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
- Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
- Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար. «Ղուրան չկարդացող երեխաները սատանայի հետ են»