Երվանդ Թարվերդյան. Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը.
«Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է, ՀՀ ԶՈւ 31-րդ տարեդարձը։
Շնորհավորում եմ մեր Հայոց բանակի տոնը։
Մեր բանակը մեր պետության անվտանգության և անկախության գլխավոր երաշխավորն է և ամենակայացած կառույցը։ Որքան հզոր, ուժեղ և մարտունակ է բանակը, այնքան հզոր է մեզնից յուրաքանչյուրը։
Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը եղել և մնում է գլխավոր ձեռքբերումներից` մեր պետականաշինության գործում։
Հայկական բանակը կոփված է նաև պատերազմներում: Չնայած երիտասարդ տարիքին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել է երեք պատերազմով:
Վստահ եմ, որ Հայոց բանակը կվերագտնի փառքի ու հաղթանակի իր ճանապարհը։
Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա'յ զինվոր, անկախ բոլոր վայրիվերումներից, դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է։
Խոնարհվում եմ այն քաջարի զինվորների հիշատակին, որոնք հանուն մեզ ու մեր վաղվա օրվա զոհաբերեցին իրենց կյանքն ու բռնեցին հավերժի ճամփան։
Հարգանքս ու խոնհարումս քեզ հայ զինվոր, հայոց եռագույնի թիվ մեկ պաշտպան։
Փա'ռք, հայոց բանակին։ Պատիվ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն չի կատարում իր պարտականությունները, չի կարողանում զենք գնել, դիրքերը կահավորել, թեև ահռելի գումարներ են հատկացվում. Թարվերդյան
- Որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային կոռուպցիան. Երվանդ Թարվերդյան
- «Վարչապետն իր հայտարարությամբ քննչական մարմիններին ուղղորդում է, թե ինչ է եղել». Երվանդ Թարվերդյան
- Թարվերդյան. Տպավորություն է՝ ուրախանում ենք, որ այս մի գործառույթը ռուսները կանեն, այն մյուսը՝ եվրոպացիները, մենք ի՞նչ պետք է անենք
- Թարվերդյան. Պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին
- ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրանը սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ռազմական գործողության դիմի. Թարվերդյան
- Ասենք, ՌԴ-ն չկա, թողնենք, որ Արցախը կործանվի՞. Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվերդյանը Գլենդելի քաղաքապետի հետ քննարկել է Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման վերաբերյալ հարցեր
- Այս դժվար պահին մեզ անհրաժեշտ է եկեղեցու և պետության միասնականությունը. Թարվերդյան