Թուրքական ընկերությունը ծրագրային ապահովում կմշակի ՆԱՏՕ-ի շտաբերի համար
Թուրքական ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում ՆԱՏՕ-ի բոլոր կենտրոնակայանների և բազաների միջև հետախուզական տվյալների փոխանցման համար: Այդ մասին Anadolu-ի տարածած հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Թուրքական Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ (STM) պաշտպանական ընկերությունը կմշակի ՆԱՏՕ-ի բոլոր կենտրոնակայանների և բազաների միջև հետախուզական տվյալների փոխանցման ծրագրային ապահովում»,-հայտնում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ ծրագրային ապահովումը կօգտագործեն դաշինքի բոլոր շտաբներն ու զինբազաները։
Նախատեսվում է, որ ծրագրի մշակումը կտևի մոտ 3,5 տարի:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության կառույցի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ կտրուկ նվազեցնելով երկրի կախվածությունը պաշտպանական արտադրանքի ներմուծումից և հաստատվելով որպես խոշոր արտահանող, այդ թվում՝ ծրագրային ապահովման ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման մասին խոսելը նույնն է, թե ՆԱՏՕ-ն լիկվիդացնելը․ Չելիք
- Bloomberg. «Սեղանին պիտի դրվի ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման հարցը»
- Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը չի աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
- Թուրքիային դո՞ւրս են մղվում ՆԱՏՕ-ից. Ինչո՞ւ Էրդողանը դաշինքի դուրը չեկավ
- Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները