«Ժողովուրդ». Մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել և արգելված իրեր է հայտնաբերել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել 15 զինվորի ողբերգական մահվան գործով: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ խոսակցություններ են ունեցել զինվորները իրենց սպայի հետ, և դեպքից առաջ ինչ է կատարվել կացարանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել և արգելված իրեր է հայտնաբերել, ինչի մասով կազմվել է արձանագրություն: Այս մասին զորամասի ղեկավար կազմը տեղեկացված է եղել, որից հետո սպան խոսակցություն է ունեցել զինվորների հետ արգելված իրերի անթույլատրելիության մասով: Բացի այդ, սպայական կազմը ևս խիստ նկատողություն է ստացել:
Չի բացառվում, որ զինվորների ծնողները կացարանում առկա լարված իրավիճակն են նկատի ունեցել իրենց հարցազրույցներում:
Մասնավորապես, մահացած զինծառայողներից, Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել էր. «Դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է։ Երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել։ Տղես որ զանգեց, ասաց՝ պա՛պ, շատ վատ է, ասացի՝ ի՞նչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի. ասում է՝ բոլորիս»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 3 զինծառայող տեղափոխվել էր Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչումն է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություններից մեկի գաղտնիությունը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին
- «Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
- «Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան