Հնդկաստանում ընկած կործանիչների օդաչուներից մեկը մահացել է
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են իրենց երկու կործանիչների վթարի մասին, արտակարգ դեպքի հետևանքով մեկ օդաչու մահացել է։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր առավոտյան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ կործանվել են Գվալիորի մոտակայքում: Ինքնաթիռները սովորական մարտական ուսումնական թռիչքի առաջադրանք էին կատարում: Երեք օդաչուներից մեկը մահացու վիրավորվել է»,-Twitter-ում հայտնել է ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը:
Նշանակվել է հետաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Su-30 և Mirage 2000 կործանիչները շաբաթ օրը կործանվել են Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում։ Ինքնաթիռները օդ են բարձրացել նահանգում տեղակայված Գվալիոր ավիաբազայից, որտեղ անցկացվել են վարժանքները։ Աղբյուրների համաձայն՝ Սու-30-ում երկու օդաչու է եղել, իսկ Mirage 2000 օդաչուների խցիկում՝ մեկ օդաչու։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել
- Թուրքիայում F-5 ինքնաթիռ է կործանվել
- Թուրքիայի Բուրսա նահանգում ուղղաթիռ է կործանվել