«Հրապարակ». Երևանի վարչական շրջանների դատախազների հրաժարականները կապվա՞ծ են քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարի 25-ին աշխատանքից ազատման դիմում է գրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը:
Հունվարի 19-ին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել` Արտաշես Գեղամյանի որդին։
Ավելի վաղ՝ հունվարի 16-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Արսենյանը։ Մեզ ասացին, որ վարչական շրջանների դատախազների հրաժարականները կապված են Աննա Վարդապետյանի օրոք Երևանի քաղաքի դատախազ նշանակված Լիլիթ Գրիգորյանի հետ: Աշխատանքից ազատված դատախազներն, ի դեպ, դեռևս որևէ այլ պաշտոնի չեն նշանակվել, համենայն դեպս այդ մասին հրամաններ Աննա Վարդապետյանը դեռ չի ստորագրել։
Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե որն է վարչական շրջանների դատախազների դիմումների պատճառը, և որքանո՞վ է դա կապված Լիլիթ Գրիգորյանի նշանակման հետ, դատախազությունից պատասխանեցին, թե դիմումների՝ Լիլիթ Գրիգորյանի հետ կապված լինելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սակայն թե ինչն է դիմումների պատճառը, այդպես էլ չպարզաբանեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում
- «Հրապարակ». Փաշինյանը հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարևոր բաներից, կոպտում է պատասխանատուներին
- «Ժողովուրդ». Մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել և արգելված իրեր է հայտնաբերել
- «Հրապարակ». Ինչումն է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություններից մեկի գաղտնիությունը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին
- «Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
- «Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա