Մշակույթ 10:31 28/01/2023 Հայաստան

Հայոց բանակը կարողացավ մեր ճակատագրում բեկում մտցնել՝ կոտորած չեղավ. Մկրտիչ Տոնոյան

Մկրտիչ Տոնոյանը 16 տարեկան է եղել, երբ  իր համախոհ ընկերների հետ հիմնել է  «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան առաջին պատերազմին, մինչև պատերազմի ավարտը մնացել ռազմի դաշտում։ Մասնակցել է Խոջալուի ազատագրմանը, Ստեփանակերտի պաշտպանական մարտերին, Բերձորի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը, Գորիսի ու Կապանի պաշտպանական մարտերին: 1996-2002 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում։

Նկարիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Ակոս» մշակութային ՀԿ նախագահ, «Աջակցություն ինքնորորշված Արցախի» միավորման հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Մկրտիչ Տոնոյանը Panorama.am-ի հետ զրույցում  նախ շնորհավորում է հայ ժողովրդին, զինվորականներին Բանակի օրվա առիթվ և ասում. «Կար ժամանակ, որ բանակի տոնը նշելը երազելի օր էր համարվում, երբ  ունենանք մեր բանակը, մեր համազգեստի տեսակը, մեր տարբերանշանները։

Ինձ մոտ ոչինչ չի փոխվել։ Գտնում եմ՝ սա դեռ առաջնահերթ անհրաժեշտություններից մեկն է։ Հայոց պետականության գոյության միակ գրավականը մեր բանակի առկայությունն է, որը կկարողանա դիմագրավել մեզ  սպասվող մարտահրավերներին։

Հայոց բանակը պետք է հաշվի առնի մեր պետության ժողովրդագրական ռեսուրսները, լանդշաֆտը, աշխարհաքաղաքական մարտահրավերները։ Պետք է հասկանալ՝ ինչպես մեծագույն խնդիրը կարողանանք մեր ուժերով լուծել՝ ունենալով քիչ մարդկային ռեսուրսներ։
Բանակն ազգային ինստիտուտ է»։

Ի՞նչն է 16 տարեկաններին մղել ռազմաճակատ և  ի՞նչն էր Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գրավականը.

«Երեք հիմնական բան։

Նախ. թշնամու և պայքարի ժառանգականությունը։ Ցավոք սրտի, ոգեշնչումը գալիս էր մեր ունեցած պարտություններից։ Նոր սերունդ, որն անմիջական չէր զգացել այդ պարտությունը, գնում էինք ուղղելու, հաղթանակ կերտելու։

Երկրորդ. կամավորականությունը։ Քանի որ չկար պարտադրող մոբիլիզացիա, մենք անհրաժեշտության թելադրանքով գնացինք։ Կամավորականությունը երբեք չպետք է արհամարհել հատկապես մեր պարագայում։ Ինչո՞ւ։ Կամավորականությունը մի քանի անգամ կարող է բարձրացնել մարտունակության ոգին և արդյունքը։

Երրորդ. խստովանենք, ներքին վախ կար թուրքական զենքի հանդեպ։ Կարողացանք հաղթահարել այդ վախը նորից այդ կամավորական մղմամբ։ Երկար չես մտածում՝ եկել է գործելու պահը և պետք է գործես, մնացածն ընթացքում կլինի»։

Նա նշում է, որ պետություն ունենալը նշանակում է՝ արդեն ունես հայտարարված դիրք, կոնկրետ քո տեղն արդեն գիտեն, և բանակի դերը հենց դա է։ 

«Մենք ներսում ինչով զբաղվում ենք, ինչ էլ անենք, բանակը դա է պաշտպանում։ Մենք թիկունքի մարդ ենք, հասկանանք՝ արդյո՞ք մենք արժանի ենք այդ բանակին, որ հիմա էլ ուզում ենք բանակը մեզ արժանի լինի։ Այսինքն մենք այստեղ պահենք ներքին ոչ ազնիվ պետաիրավական հարաբերություններ, բայց պահանջենք բանակին կյանքի գնով պաշտպանի ունեցածը։ Ճիշտ չէ։ Բանակը հո օդից չի՞ իջել, հո մենք վարձու չե՞նք բերել, մեր երեխաներն են այնտեղ։ Այս կոմպրոմիսը 30 տարի տևել է, հիմա էլ չենք ուզում հասկանալ, որ չի կարելի։ Ոնց եղել է, եթե այդպես շարունակվի, լավ չի լինելու»։

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը պարտությունների շրջանը բացարձակապես բանակի հետ չի կապում։

«Մարդիկ կան մտածում են՝ պատրաստված չէր բանակը, զենքը չէր հերիքում։ Ինչ է արել կանոնավոր բանակը։ Իմ հետազոտման արդյունքում, ամբողջ 20-րդ դարում և 21-րդ դարում մինչև հիմա տեղի ունեցած իրադարձություններում, առաջին անգամ, 2020 թվականի պատերազմին մասին է խոսքը, մենք մեր նույն ժառանգական, դարավոր թշնամու հարձակումն ունեցանք և չունեցանք կոտորած։ Ինչո՞ւ չունեցանք թեկուզ «վատ» բանակով։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, ուղղակի մեծամասնությունը, կարծրատիպային է... այդ «վատ» բանակը նույնիսկ կարողացավ մեր ճակատագրում բեկում մտցնել, այսինքն կոտորած չեղավ։ Սա շատ կարևոր է, որ այսուհետ եթե մենք դա հասկանանք, միանշանակ մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն դրան, որ կոտորած էլի չլինի, բայց հաղթանակի տանի։ Այլ հարցեր են, թե ինչու շատ զոհեր ունեցանք։

Բանակի տոտալ ձախողում չենք ունեցել։ Բանակը, թեև մեծ կորուստներին, եղել է  իր դիրքերում։ Եկեք վերանայենք կառավարման խնդիրը»։

Պատերազմի ազդեցությունը նկարիչ Մկրտիչ  Տոնոյանի վրա

«Քանի որ պատերազմում իմ պատանեկան շրջանն է անցել, այլ կերպ չեմ էլ պատկերացնում, եթե դա չլիներ, գուցե նկարիչ էլ չլինեի։ Իհարկե, դրամաները տրավմաները մարդուն մղում են դեպի ստեղծագործական կյանք, հատկապես եթե ունես ասելիք։

Հասկացա, որ արվեստը ինձ շատ է պետք թեկուզ հաղթահարելու, վերլուծելու այդ ամենը, միշտ մնալ դիրքերում։

Մտավորականությունն էլ պարտադիր պայքար է, նրանք գլխավոր ծառայողներն են, նրանք պետք է իրենք էլ լինեն դիրքերում»։

«Ռազմական գեղարվեստ»

«Մենք ունեինք ընկերներ, մարդիկ, ովքեր արվեստի բնագավառից էին ու մասնակցել էին ազատագրական պայքարին։ Խաղաղության ժամանակ պետք էր այդ տրանֆորմացիան տեղի ուներ, ուղղություններից մեկը, որը հիմնադրեց լուսահոգի Ալեքսանդր Մելքոնյանը, «Ռազմական գեղարվեստն» է, քանի որ շատ էին ռազմական մոտիվները, թեման, վերլուծությունները։ Ալեքսանդր Մելքոնյանը մեր բանակի կարևորագույն ու չգնահատված կադրերից մեկն է։

«Ռազմական գեղարվեստ» ուղղությամբ մինչև հիմա ստեղծագործում եմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}