Թշնամին չի փոխվելու, մեր մատույցները դառնալու են իրենց զվարճանքի վայր. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես այսօր որևէ իշխանություն չեմ ճանաչում ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո և որևէ խորհուրդ չունեմ տալու, բայց այն, որ այսօր հայ ժողովուրդը, անկախ իր քվեակությունից, պետք է ի մի գա, ընդունի իր ժառանգությունը, իր ճիշտն ու սխալը և գործի, դա ակնբախ է» ,-Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, պատասխանատվությունը բնակվում է մի մարդու և իր ենթակաների մոտ, այդ մարդն ունի անուն՝ գործող հրամանատարն է, գործող վարչապետն։
«Անկախ նրանից, թե ինչ ճառեր են ասում, այդ պատասխանատվությունն իրենցն է։ Փրկելու համար ինչ մնացել է, գոնե մի կտոր հույս տալու համար, որ կվերականգնվի մեր բանակը, հայերնիք, իրենցից է մնում այլ կատարելու դեպի հեռու, չկա այդ բանը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ թշնամին չի փոխվելու, գալու է դեպի Սևան, իրենց ասած անկլավներ, հյուսիս-հարավ և մեր մատույցները դառնալու են իրենց զվարճանքի վայր։
«Մենք ուղղակի իրավունք չունենք դա թողնել»,- ասաց Ր. Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան