Արթուր Վանեցյան. Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի բանակի տոնը.
«Մեր մեծ տոնը՝ Բանակի օրը։
Այսօր իրապես մեծ տոն է։ Մենք սա պետք է լավ գիտակցենք։ Բանակը մեր ժողովրդի ծնունդը, ստեղծագործությունն ու ամենաթանկ ձեռքբերումն է։ Բանակը մեր պետության գոյության միակ երաշխավորն է։ Բանակն ապագա ունենալու մեր միակ հույսն է։ Եվ հարկ է, որ չնայած բոլոր դժվարություններին, վերջին տարիների բոլոր աղետներին այսօր ոտքի կանգնենք և սրտանց շնորհավորենք մեր ամենանվիրյալ պաշտպաններին` Բանակի տոնի կապակցությամբ։
Բանակը մենք ենք։ Բանակը մեր եղբայրներն ու զավակներն են։ Բանակը մեր մայրերն ու քույրերն են։ Բոլորս։ Վերջին տարիներին մեր ժողովրդին փորձել են խաբել։ Ասել, որ դա այդպես չէ։ Ամեն կերպ վարկաբեկել են մեր Բանակը, դավաճանել նրան, փորձել օտարել զավակին իր մորից՝ Բանակը ժողովրդից։ Դրա հետևանքներն էլ շատ չուշացան։ Բայց մենք պարտավոր ենք նորից մեկ մարմին դառնալ։ Վերականգնվել։ Ու կրկին լինել հաղթանակած Բանակ:
Հարգելի հայրենակիցներ, պատվի առեք մեր զինվորներին որտեղ էլ որ հանդիպեք նրանց։
Սիրե՛ք մեր Բանակն ավելի քան ձեր զավակներին։ Գնահատե՛ք մեր Բանակը կյանքից էլ ավել։ Ամեն մեկդ ձեր տեղում դարձեք զինվոր ու հզոր Բանակ։ Ծառայեք Հայրենքին ու պաշտպանեք այն ամեն տեսակ սպառնալիքներից։ Ու թող դարեր շարունակ Հունվարի 28-ին հնչեն մեր հաղթանակած Բանակի շեփորների հնչյունները։
Շնորհավոր Բանակի օրը»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի. «Թաթոյան» հիմնադրամ
- Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել
- «Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան