Երևանը փետրվարյան երկար հանգստյան օրերին ռուսների համար ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից է
Ռուսաստանում փետրվարի 23-ի տոնի առիթով քառօրյա արձակուրդի շնորհիվ կազմակերպված տուրերի և անկախ ճանապարհորդությունների պահանջարկի 60 տոկոս աճ է գրանցվել։ Այդ մասին գրում է kommersant-ը։
Վաճառված տոմսերի հիմնական մասնաբաժինը կազմում է Ռուսաստան ուղևորությունները, իսկ արտասահման մեկնող կազմակերպված տուրերից զբոսաշրջիկները նախապատվությունը տվել են Թաիլանդին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Թուրքիային։ Մյուս կողմից, անկախ ճանապարհորդները, պայմանավորված ավիատոմսերի գների բարձրացմամբ, հիմնականում ընտրում էին հետխորհրդային տարածքի երկրները։
OneTwoTrip-ում հաշվարկել են, որ արտասահմանյան ուղղությունների տոմսերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով աճել է 16%-ից մինչև 19%։ Անկախ զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղությունները եղել են Ստամբուլը (արտերկրում ավիատոմսերի վաճառքի 8,7%), Երևանը (8,4%), Դուբայը (6%), Աստանան (4%) և Մինսկը (3,9%)։