«Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միևնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար:
Թեև այս օրերին ՄԻՊ թեկնածուի անուններ շրջանառվում են, բայց տեղեկացանք, որ ՔՊ-ն մինչ օրս էլ թեկնածու չունի:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Հաշվի առնելով, որ 10-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, իշխող խմբակցությունը պետք է մյուս շաբաթ արդեն վերջնական որոշում կայացնի:
Ըստ նույն օրենքի՝ ՄԻՊ ընտրելու համար անհրաժեշտ է 65 ձայն, այսինքն՝ ՔՊ-ն միայնակ կարող է անցկացնել իր թեկնածուին՝անկախ ընդդիմության քվեարկությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
- «Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան