Ամուր թիկունք, վահան դառնանք Հայոց բանակի համար. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շնորհավո՛ր տոնդ, Հայկակա՛ն բանակ
Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ովքեր Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ:
Նրանց փա՛ռք ու պատիվ:
2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է և այն, որ առջևում հաղթանակներ դեռ լինելու են:
Ես վստահ եմ՝ Հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը և ամուր կանգնելու է սեփական հողի, սահմանի վրա: Հայկական բանակը վերականգնելու է իր երբեմնի ուժն ու հեղինակությունը և նորից անվտանգության երաշխավոր, պաշտպան է դառնալու վիրավոր Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն Բանակի խնդիրը չէ, այլ մեզանից յուրաքանչյուրի, ողջ ժողովրդի:
Բանակը պաշտպանել է մեզ և ծանրագույն պայմաններում այսօր էլ մեր պաշտպանն է:
Ամուր թիկունք, վահան դառնանք նրա համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Այս բարդագույն իրավիճակում մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին
- Հայոց բանակը կարողացավ մեր ճակատագրում բեկում մտցնել՝ կոտորած չեղավ. Մկրտիչ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան