Եկել եմ աղոթքներով, որ 90-ականների սխրանքը կրկնվի․ Աննա Մայիլյան
«Այս օրը չի կարելի չտոնել, քանի որ 90-ականներին մեր հերոս տղաները, մեր հերոս ժողովուրդն ազատագրեց մեր հայրենիքի մի մասը, կարևոր մի մասը վերադարձրեց հայրենիքին։ Այդ սխրանքը հնարավոր չէ մոռանալ։ Մեր ազգն այնպիսի հերոս զավակներ է տվել, որոնց պետք է ամեն օր հիշել»,- Հանրապետության հրապարակում Բանակի օրվա առթիվ կազմակերպված հավաքին ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։
Նա նշեց, որ այսօր եկել է աղոթքներով, որ 90-ականների սխրանքը նորից կրկնվի։
Հարցին՝ այս իշխանությունների օրոք հնարավո՞ր է կրկնել նման սխրանքը, Մայիլյանն ասաց. «Ես հավատում եմ իմ ժողովրդի ազգային կորիզին, հավատում եմ, որ իմ ժողովուրդը կարթանան։ Միշտ Աստված ուղարկել է իմ ազգային այն մարդկանց, ովքեր պետք է շրջեն էջեր։ Ես այդպես կարող եմ ասել։ Հավատում եմ, որ կգա նորից այն կարևորը էջը, որը դեռ ընթերցված չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան