Վեհափառ. Թող Տերը նման ողբերգություններից, կորուստներից և ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը
«Մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, մեր բանակի սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց։ Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրն ու մեր ժողովրդին, զորացնի հայոց բանակը, որպեսզի կարողանան խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Վեհափառը նշեց, որ իրենց աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցին Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, և հավատքը՝ զորեղ, և կամքը զորեղ, որ կարողանան բոլոր այդ դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի, աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը. «Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և զավակներին»։
«Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր»՝ մեր խոնարհումը բերելու մեր նահատակ քաջ զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար, նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու։
Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից և ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- ասաց Գարեգին Երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան