«Եռաբլուր գալիս է այն երևույթը, որը բանակը քանդում է, հողեր է հանձնում, տղերքի գլուխներն է ուտում»
«Փաշինյանը որպես պետական այր ոչ մի կապ չունի երկրի, բանակի կառուցման հաստատման, ամրապնդման հետ։ Նա նպատակաուղղված տանում է բանակի փլուզում։ Ինքը միշտ պետք է խայտառակվի, ինքն արժանի չէ Եռաբլուր մտնելուն»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Նա նշեց, որ հայ ազգի դժբախտության պատճառը մեկ անուն ունի՝ Նիկոլ.
«Նա պետք է իր խունտայով հանդերձ վերանա։ Նա միտումնավոր երկիր է քանդում»։
Նա և զոհված զինծառայողների շատ ծնողներ դեռ լուսաբացից Եռաբլուրում էին, ուր նաև Բանակի օրվա առիթով այցելելու էր Նիկոլ Փաշինյանը։
Ծնողներից մեկն ասաց. «Եռաբլուրում մենակ նկարվելը չէ։ Մի հատ հզոր բանակ ցույց տվեք, որ թուրքը տեսնի՝ հզոր բանակ ունենք, որ մեր երեխաներն անիմաստ չեն գնացել, պատրաստ ենք նորից պայքարել, մեր հողը պահենք։
Ամեն օր 19 տարեկանին դնում են հողի տակ, մենակ ասում՝ լույսերի մեջ մնա։ Դրա համար այս ազգը սերնդեսերունդ անիծվելու է։ Ոտքի կանգնեք, ժողովուրդ, չի կարելի։ Չի ներվելու»։
Նահատակված զինծառայողներից մեկի հայրն ասաց. «Եկել ենք սատանին չթողնենք, որ գա մեր երեխաների շիրիմների մոտ։ Ինքն իրավունք չունի ապրի, ինքն է սպանել այս երեխաներին։ Գա այստեղ ի՞նչ անի։ Իր սպանած երեխաների շրիմներին գալիս է, ի՞նչ անի։ Ինքը թուրք է, սատանա է։
Մենք միշտ այստեղ ենք լինելու, միշտ իր դեմ ենք լինելու։ Ինքն այստեղ անելու բան չունի։
Կապիկություն է իր արածը։ Այսօր եկել է, այն մարդու շիրիմին է ծաղիկ դնում, որ այդ մարդն այսքան հողը գրավեց, բանակ ստեղծեց, իսկ ինքն այսօր այդ մարդու սարքածը գցել է ջուրը։ Եկել է, Վազգեն Սագսյանի շիրիմին ծաղիկ է դնում ։ Եկել է դա՞ է ասում, թե՞ եկել է, ասում է, որ դեռ չեմ պրծել, մի քիչ էլ անելու բան ունեմ։
Ինքը կործանեց, կոտորեց, ջարդեց երեխաներին, բանակը քանդեց, հողերը հետ տվեց։
Թող պղծվի»։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանն ասաց.
«Այսօր մեր տղերքի տոնն է, բանակի տոնն է։ Մի վայրկյան չմտածելով՝ իմ տղան ու հազարավոր իր նման տղաներ կյանքը տվեցին հայրենիքի համար։
Դավաճան կապիկը 5000-ից ավելի ոստիկանով եկել է Եռաբլուր՝ նկարվելու, գնալու։ Այսինքն բանակի օրվա առիթով Եռաբլուր գալիս է այն երևույթը, որը բանակը քանդում է, որը չկրակելու հրամաններ է տալիս, հողեր է հանձնում, տղերքի գլուխներն է ուտում։ Ժողովուրդ, չե՞ք զգում, այս թուրքը մեզ ձեռք է առնում, զինվորականներ չե՞ք զգում, որ ձեզ ձեռք է առնում։
Ոստիկաններից ով առանձնանում էր, գալիս էր մեզ մոտ, մեզանից ավելի ուժեղ հայհոյում էր այդ տականքին, հետո ասում էր՝ դե ինչ անեմ, աշխատանքի տեղ չունեմ։
Ի՞նչ է լինելու սրա վերջը։ Ամեն օր այս դավաճան տականքի մնալով՝ ունենում ենք զոհեր, հողեր են տրվում։ Ժողովուրդ, ոտքի կանգնելու ժամանակն է։ Այսօր, վստահ եմ, հազարավոր հայեր գալու են Եռաբլուր, շփվենք, հասկանանք՝ ինչպես ենք պատկերացնում վաղվա օրը, ինչ է լինելու սրա վերջը։ Լավ, Վարդենիսն էլ տվեցինք հրամանով, Ջերմուկն էլ կտանք, հետո...
Ի՞նչ է լինելու սրա վերջը, ե՞րբ է հայը ոտքի կանգնելու»։
Հարակից հրապարակումներ`
- «Որդիների Կանչ». Թող քպականները լավ իմանան՝ քանի մենք կանք, դուք միշտ այդպես սողալով ու վախենալով պիտի շարժվեք
- Մենք ասում ենք՝ ով դավաճանել է այս երկիրը, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր. Զոհված զինծառայողի հայր
- Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր Եռաբլուրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան