Երուսաղեմի սինագոգում ահաբեկչության հետևանքով Ուկրաինայի քաղաքացի է զոհվել
Արևելյան Երուսաղեմի հրեական Նևե Յակով թաղամասի սինագոգի մոտ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում է Ուկրաինայի քաղաքացին։ ՏԱՍՍ-իփոխանցմամբ՝ այս մասին Facebook-ում շաբաթ օրը հայտնել է Իսրայելում Ուկրաինայի դեսպանությունը։
«Ցավով հայտնում ենք, որ անմեղ զոհերի թվում կա Ուկրաինայի քաղաքացի: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների լիարժեք ապաքինման համար»,-ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Ուրբաթ երեկոյան Արևելյան Երուսաղեմի հրեական Նևե Յակով թաղամասի սինագոգի մոտ տեղի է ունեցել ահաբեկչություն, զոհվել է յոթ մարդ, երեքը՝ վիրավորվել։ Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ, նրան վերացրել են իրավապահները՝ երբ նա փորձել է փախչել դեպքի վայրից
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցները հայտնում են Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության յոթ զոհի և տասը վիրավորի մասին
- Երուսաղեմի հայոց պատմությունը ցուցադրող նոր թանգարանը նպատակ ունի պատմել հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները