Բանակը հայտնվել է թշնամու հանցախմբի ձեռքը՝ ի դեմս Փաշինյանի, Պապիկյանի. Էդգար Ղազարյան
«Մարտական գործողությունները ծավալվեն են միայն Արցախի պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում, բա Հայաստանի տարածքում քանի՞ զորամիավորումներ կան, քանի բանակային կորպուսներ կան: Ո՞ւր է մեր բանակը, ինչո՞ւ է թույլ»,-Հանրապետության հրապարակում Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո 9-ը զորակոչ է եղել, բանակը համալրվել է ժամկետային զինծառայողներով, բայց իշխանությունները նույնիսկ ՊՆ-ին բյուջեով հատկացված միլիարդավոր դրամները չեն ծախսում և վերադարձնում են պետական գանձարան:
Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանի զորամիավորումներն իրենց պլանային զորավարժություններն էլ չեն անցկացնում, ավելին՝ արգելում են նաև ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը:
«Հայաստանի զորամիավորումներն իրենց պլանային ներքին զորավարժությունները չեն անցկացնում: Ամեն բանակային կորպուս պետք է տարին մեկ անգամ զորավարժություն անցկացնի, գնդերը պետք է զորավարժություններ անցկացնեն, չեն կազմակերպում: Այսինքը դիտմամբ են անում, որ մեզ ասեն՝ գիտեք ինչ, ժողովո՛ւրդ, թույլ է մեր բանակը, չի կարողանում պաշտպանել մեր երկիրը, դրա համար էլ մեր առաջ դրած ցանկացած պայմանին պետք է համաձայնենք: Բայց այդպես չէ»,-ասաց Ղազարյանը և հիշեցրեց, որ այսօր բանակը ղեկավարում է մի մարդ, որը զինվորական ծառայության ընթացքում դանակահարել է սպային և դատվել:
Ըստ նրա՝ բանակի առումով անկազմակերպվածություն է տիրում, երկար ժամանակ ԳՇ պետ չէր նշանակվում, ներկայում երկու տեղակալի պաշտոն է թափուր:
«Թող բանակը ղեկավարեն կոմպետենտ մարդիկ, պատերազմի բովով անցած, կրթություն ստացած հրամանատարներ՝ տեսնենք մեր բանակն ի վիճակի չէ մի քանի կիլոմետր պաշտպանություն կազմակերպի»,-հայտարարեց Էդգար ղազարյանը ւ հավելեց. «Մեր բանակը հայտնվել է թշնամու հանցախմբի ձեռքը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Պապիկյանի և այս հանցախմբի»:
Հարակից հրապարակումներ`
- Բանակն ապահովեց մեր անկախությունը, ազատություն պարգևեց ժողովրդին. Ֆելիքս Պողոսյան
- Ամուր թիկունք, վահան դառնանք Հայոց բանակի համար. Սեյրան Օհանյան
- ՀՅԴ ԳՄ. Այս բարդագույն իրավիճակում մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին
- Սերժ Սարգսյան. Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին