Քաղաքական 21:06 28/01/2023 Հայաստան

Թարվերդյան. Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել

«Պետք է դիտարկել այն ապրանքների կառուցվածքը, որոնք թանկացել են։ Եթե դա տեղական ապրանքին է վերաբերում, ապա թանկացումը չի հիմնավորվում ոչնչով, եթե վերաբերում է Ռուսաստանից ներկրված ապրանքներին՝ մասնավորապես ալյուր, մակարոնեղեն, ձենթ և այլն, ապա դա զարմանալի է, որովհետև Ռուսաստանում գնաճ չկա»,-«Հրապարակ»-ին տված հարցազրույցում խոսելով թանկացումների պատճառներին ու դրանց հետևանքով մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը։

Նա նշել է՝ հենց այսօր խոսել է իր գործընկերներից մեկի հետ, Ռուսաստանում գնաճ չի նկատվում։

«Մի պահ, երբ դեռ անցած տարի այս ժամանակահատվածում ռուբլին դոլարի նկատմամբ անկում ապրեց, այդ ժամանակ եղավ գնաճ, հետո մի բան էլ ավելի ներքև իջավ, և եթե համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, դրամ-ռուբլի հարաբերակցությունը մեզ մոտ ընկած է, հետևաբար գնաճն արհեստական է, իմ գնահատմամբ։ Եթե վերցնում ենք մյուս ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են Եվրոպայից, ապա այստեղ մենք ունենք մոտ 18-20 տոկոս դոլարի և եվրոյի անկում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ելնելով` Եվրոպայում մի շարք ապրանքների գներն աճել են, կա վալյուտայի ինֆլյացիա, և գնաճը չի գերազանցում այդ 18-20 տոկոսը։ Կարծում եմ, հակամենաշնորհային կոմիտեին կամ մաքսային ծառայությանը, ՊԵԿ հարկային ծառայությանը պետք է հարցադրում արվի, որովհետև օպերատիվ տեղեկությանն այդ  ծառայություններն են տիրապետում, որպեսզի մեր պետական այրերը մի փոքր վերլուծություն անեն, թե կա՞ն արդյոք հիմքեր գների բարձրացման համար, թե՞ դա արհեստածին է»,-ասել է նա։

Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ իշխանությունն անընդհատ ասում է՝ տնտեսական աճ կա, բյուջեում փող կա, մյուս կողմից էլ վարկեր են վերցնում եվրոպական բանկերից, կուսակցության նախագահն ասել է.

«Նախ, մեր տնտեսական աճը, ակտիվությունը, որ հայտարարվում էր՝ 14 տոկոսից ավել, դրա կառուցվածքում 5.5 տոկոսից ավելը առևտրի ու արտահանման ավելացումն էր, 5.5 տոկոսից ավելն էլ ծառայության ոլորտն էր։ Բնականաբար, առևտրի 5.5 տոկոսը` գումարային տեսքով արտահայտված, շատ ավելի մեծ է, քան սպասարկման ոլորտի 5.5 տոկոսը, իսկ մեր կլասիկ առևտուրը, այսինքն՝ այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում, այդ ապրանքատեսակների մասով չկա վերլուծություն։ Իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, դա չի փոփոխվել կամ անգամ նվազել է։ Եթե գյուղատնտեսության ոլորտը, որն արտահանմանն է ուղղված, 0.01 տոկոս ակտիվությունը նվազել է, ուրեմն չկա ապրանք, որը պիտի արտահանվի, այսինքն՝ տրամաբանական է, որ արտահանումն էլ չէր կարող աճել։ Եթե մենք դիտարկում ենք, որ Իրանի Իսլամական հանրապետությունից կամ եվրոպական երկրներից ապրանքներ են ներկրվել Հայաստան, հետո արտահանվել են, այսինքն՝ տարանցիկ փոխադրման փոխարեն ներմուծում ու արտահանում է ձևակերպվել, ապա դա արհեստածին արտահանում է, ու դրանով մենք ունենում ենք տնտեսական ակտիվություն։ Դրանով պայմանավորված աճ ես չեմ ցանկանա գնահատել։ Ինչ վերաբերում է բյուջեի կատարմանը, ապա կուզեի հատուկ անդրադառնալ դրան։ Որքան հասկացա, մենք ռեֆիցիտով փակեցինք բյուջեն, այսինքն՝ կար ավելցուկ գումար, ինքս զարմացել եմ, որ եթե կար ավելցուկ գումար, ապա ինչո՞ւ ենք մենք վարկային միջոցների ներգրավմամբ զբաղվում։ Որպես գործարար, կարող եմ ասել, որ խելացի գործարարը միշտ լավ պայմաններով գումար վերցնում է, մենք գիտենք, որ միջազգային վարկերի պայմաններն այնքան լավն են, որ միշտ կարելի է դրանք վերցնել, և եթե դա պետությունն արդյունավետ օգտագործի, ապա հաստատ կարելի է արդյունք ստանալ։ Կուզեի նաև անդրադառնալ բյուջեի կատարման մեջ տնտեսումների շարքին, ցավալի տնտեսումների։

Մանիպուլյացիա է, երբ ժողովրդին ասում են՝ նայեք՝ տնտեսել ենք, իսկ ո՞ր մասով ենք տնտեսել․ հիմնականում բոլոր նախարարությունները տնտեսումներն արել են կապիտալ ներդրումների մասով։ Այսինքն՝ եթե նայում ենք գործադիրի առանձին ճյուղերի բյուջեն, ապա դրանք բաղկացած են աշխատավարձերից, իրենց այդ հայտնի պարգևավճարների ֆոնդից, ընթացիկ ծախսերից և կապիտալ ներդրումներից։ Ավելի լավ կլիներ, որ այդ կապիտալ ներդրումները գերակատարվեին, որովհետև, որպես քաղաքացի, մենք չենք ապրում այսօրվա օրով, մենք ապրում ենք ապագայով, և առանց կապիտալ ներդրումների չի կարելի կառուցել ապագա։ Մեր վեջին ողբերգական դեպքի հետ զուգահեռ անցկացնեմ․ մեր ՊՆ-ն տնտեսել էր գումարներ, այսինքն՝ կապիտալ ներդրումներ չէր արել․ հայտնի խոսակցությունը կա, որ կաթի կոմբինատը 700 հազար դոլարով ձեռք չէին բերել՝ համարելով, որ թանկ է, իսկ 15 զինվորի կյանքն արժեք չունի՞․ շատ ավելի թանկ է։ Հայաստանի ցանկացած քաղաքացի՝ հասարակական, քաղաքական ցանկացած դաշտից, կարծում եմ, 2 ձեռքով կողմ է, որ մեր բանակն ուժեղանա, և մեր զինվորն ավելի լավ պայմաններով ապրի։ Անմարդկային պայմաններում ապրող զինվորը չի կարող կռվել, դա փաստ է»։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք պետբյուջեի միջոցները ծախսվո՞ւմ են նպատակային, Թարվերդյանն ասել է.

«Հայտնի ասացվածք կա, ասում է՝ մարդ սկզբից պետք է սկզբից սովորի ծախսել, նոր փող աշխատել։ Գումարի ծախսելն արվեստ է, ամենակարևորը ծախսի արդյունավետությունն է։ Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է ընդունենք, որ եթե բյուջեում ունենք գումար, ապա պետք է վերանորոգվի և կառավարության շենքը, և դպրոցները, և մշակույթի տները, պետք է ներդրումներ արվեն բոլոր ոլորտներում։ Բյուջեի մասին օրենքով ինչ-որ տեղ կանխատեսվում է հարցումների հիման վրա, թե մրցույթներով մոտավոր ինչ գնումներ պետք է արվեն՝ ինչ գնով։ Շատ վատ եմ վերաբերվում մեկ անձից գնմանը, մանավանդ երբ դա կատարվում է փակ տարբերակով։

Միջազգային պրակտիկայում մեկ անձից գնումը կատարվում է ոչ թե որոշելով, որ հենց այս մեկից պիտի գնեմ, այլ բանակցությունների արդյունքում։ Կա հայտնի տերմին՝ «աֆերտա», այսինքն՝ դու բաց աֆերտա ես ուղարկում տարբեր կազմակերպություններին, նրանք իրենց առաջարկներն են ներկայացնում, և դու որոշում ես կայացնում մեկ անձից գնման։ Ի դեպ, որոշ դեպքերում նույն տեխնիկական բնութագիրն ունեցող ապրանքի դեպքում դու կարող ես ավելի թանկը գնել։ Շատ պարզ օրինակ բերեմ․ մենք ձեռք ենք բերել MAN ավտոբուսներ, և կարող է զուգահեռ նույն տեխնիկական բնութագրին առաջարկվեին չինական, բելառուսական, ռուսական կամ  եվրոպական այլ մակնիշի ավտոբուսներ, բայց մենք ձեռք ենք բերում MAN-ը որովհետև հետագայում սպասարկումն ավելի էժան է լինում, սակայն երբ մեկ անձից գնում են կատարում ճանապարհների վերանորոգման համար, ես դա չեմ ընդունում։ Այսինքն՝ եթե ունենք ժամանակ մրցույթ անցկացնելու համար, ապա մենք պարտավոր ենք մրցույթ անել։

Բացառիկ դեպքերում կարելի է մեկ անձից գնում անել, օրինակ՝ ՊՆ կարիքների համար, զենք- զինամթերք և այլն, որոշ դեպքերում դու բանակցում ես, թե որ պետությունից ինչ կարող ես ձեռք բերել, և ամեն անգամ այդ գնման պրոցեսն իրականացնելը չեմ գտնում նպատակահարմար։ Ժամանակին ունեինք գնումների կոմիտե, որը կատարում էր գնումները մրցութային կարգով, ապա նաև որպես առաջարկ, թող վարչապետը ստեղծի աշխատանքային խումբ, որը պատասխանատվություն կկրի մեկ անձից գնումների դեպքում այդ գնման արդյունավետության համար։ Այսինքն՝ շատ օպերատիվ դեպքերում ընդունելի է, որ կարող է լինել մեկ անձից գնում, շատ է լինում, որ գնման օպերատիվությունը շատ ավելի կարևոր է, քան նրա գինը, որովհետև դու կարող ես գնել պայմանականորեն 1 մլն դրամի ապրանք, որը սպասարկում է 1 միլիարդ դրամի ապրանքը՝ պահեստամասեր, վառելանյութ և այլն, և որպեսզի ամեն մի նախարարություն ինքը չորոշի, թե այդ մի անձից գնումն ինչպես է անում, ապա կարելի է շատ օպերատիվ, փորձաքննություններով 2 օրվա ընթացքում անել այդ գնումը, բայց մարդիկ պատասխանատվություն պիտի կրեն դրա համար, չպիտի լինի բարձիթողի վիճակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am
10:06
Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» թանկացման գործով պարտվելով դատարանում` հետաձգեց տրանսպորտի թանկացումը
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է աշխատանք այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել բյուջեի ժամանակավոր օրինագիծը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:33
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}