«Ժողովուրդ». Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:
Սամվելյանի ներկայացրած թիվը նաև ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, չհաստատված, բայց փաստերով հաստատված դեպքերը 80-ն են:
«Մեր փաստահավաքությունը կարողացել է հիմնավորել գերեվարման հավելյալ առնվազն 80 դեպք, ու չենք բացառում՝ գերեվարման նոր դեպքեր էլ լինեն, պարզապես մեր գործունեությամբ այդքանն ենք կարողացել հիմնավորել,- նշում է նա՝ ավելացնելով։- Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը: Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»:
Նկատենք, որ վերջին շրջանում գերիների, առավել ևս՝ նրանց հավանական վերադարձի մասին հայտարարություններ չեն հնչում, և դա՝ այն դեպքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր. «Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»:
Հայտարարությունից այժմ ավելի քան տարիուկես է անցել, բայց մինչև այս պահը մեր հայրենակիցները Բաքվի բանտերում շարունակում են տանջվել ու կտտանքների ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ Բաքվի բանտերում այս պահի դրությամբ, հավանական է, մոտ 120 ռազմագերի կարող է պահվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարևոր բաներից, կոպտում է պատասխանատուներին
- «Ժողովուրդ». Մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել և արգելված իրեր է հայտնաբերել
- «Հրապարակ». Ինչումն է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություններից մեկի գաղտնիությունը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին
- «Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
- «Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա