Կլինիկայի տնօրենը Սաակաշվիլին հորդորել է լիարժեք վերսկսել բուժման կուրսը՝ մահացու ելքից խուսափելու համար
Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայի տնօրենը Զուրաբ Չխաիձեն, որտեղ այժմ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քաղաքական գործչին կոչ է արել վերադառնալ բժիշկների կողմից նշանակված լիարժեք բուժման կուրսին՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար, որոնք կվատացնեն նրա առողջությունը և կարող է հանգեցնել մահավան: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուզում եմ կոչ անել ընտանիքի անդամներին՝ տիկին Գյուլիին (Սաակաշվիլիի մայր), ինչ-որ կերպ համոզել նրան ենթարկվել բուժմանը, բժիշկների առաջարկություններին: Հակառակ դեպքում այն կարող է մեզ հանգեցնել մահացու ելքի»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Չխաիձեն:
Բժիշկը հավելել է, որ վերջերս Սաակաշվիլին զգալիորեն կրճատել է սննդի ընդունումը, չնայած այն հանգամանքին, որ նա անընդհատ ոչ ադեկվատ է սնվել։
«Մենք միշտ ասել ենք, որ նա սխալ կալորիականությամբ սնունդ է ընդունում, ոչ այն չափով, որը խորհուրդ է տրվում: Վերջին օրերին, և հատկապես երեկվանից, նա ընդհանուր առմամբ նվազեցրել է սննդի ընդունումը։ Նա նաև հրաժարվել է ընդունել սննդային հավելումներ»,-ընդգծել է Չխաիձեն։
«Վիվամեդ»-ի կլինիկական տնօրենի խոսքով՝ նախկին նախագահին առաջարկել են ինֆուզիոն թերապիա, սակայն նա հրաժարվել է դրանից։ Չնայած այն հանգամանքին, որ Սաակաշվիլին մի քանի օր առաջ վարակվել է կորոնավիրուսով, վարակը չի խանգարում նրան նորմալ սնվել։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
- Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի
- Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական թեստավորումից՝ առանց արևմտյան բժիշկների մասնակցության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան