ՀՅԴ ԳՄ. Այս բարդագույն իրավիճակում մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ.
«1992թ․ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրով հունվարի 28-ն ամրագրվեց որպես Հայոց Բանակի օր։
Մեր բանակը հայ ժողովրդի հավաքաքան երազանքների և աննահանջ կամքի ծնունդն էր՝ անկախ պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգ ապագա ունենալու երաշխիքը։
ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման ակունքներում ոչ միայն Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական տասնյակ ջոկատների ներդրումն է, այլև համայն հայության՝ Հայոց Բանակ ունենալու նվիրական երազանքը։
Կոփվելով 1992-94 թթ․ ազատագրական հերոսական մարտերում, անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշմանուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։
Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։
Ապազգային ուժերի, ձախողված վարչախմբի և օտարահպատակ կառավարիչների ազգակործան հանձնառությունների թիրախում՝ ազգային այլ արժեքների կողքին, բացահայտորեն նսեմացվում և կազմաքանդվում է Հայոց Բանակը՝ մեր նվիրական ձեռքբերումը, մեր լինելիության երաշխիքը։
Այս բարդագույն իրավիճակում, երբ թշմանու ցեղասպանական նկրտումներն ակնհայտ են, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ խոցված է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրում ամրագրել բռնատիրությունը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին։
Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարդադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուժել Հայոց Բանակի դիտավորյալ կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի երաշխիքը։
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար
- «Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան