«Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ հանրությունը երկու օր է քնննադատում է իշխանությանը` հերթական աղմկահարույց որոշման համար, այն է՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիվանագիտական կենսագրություն չունեցող Վահան Կոստանյանի նշանակման համար, ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արտաքին գերատեսչության կարևոր վարչություններից մեկի՝ սահմանակից պետությունների վարչության՝ թերևս ամենաառանցքային ուղղության համակարգումը նախարար Արարատ Միրզոյանը դրել է իր նախկին խորհրդական, այժմ 29-ամյա փոխնախարար Կոստանյանի վրա։
Խոսքը Թուրքիայում, Ադրբեջանում և այդ երկրների շուրջ տեղի ունեցող, ինչպես նաև ՀՀ շահերին ուղղակի առնչվող իրադարձությունների և զարգացումների ուսումնասիրության ու մշտադիտարկման մասին է և այս աշխատանքներն այլևս համակարգելու է Վահան Կոստանյանը: Այդ վարչությունում են մշակվում և կազմվում տարաբնույթ տեղեկանքներ, վերլուծական նյութեր` նշված պետությունների հետ կապված: Այսինքն, Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը։
Ի դեպ, ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի կանցնի նաև Միրզոյանի մյուս ընկերը՝ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ում կփոխարինի Կոստանյանի հետ աշխատած կադրերից մեկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան