«Հրապարակ». Փաշինյանը հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարևոր բաներից, կոպտում է պատասխանատուներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է նոր տարին մեկնարկից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցեր է կատարում տարբեր գերատեսչություններ և քննարկում այդ գերատեսչության աշխատանքները: Կառավարության մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություններ և տեսանյութեր է տարածում, որ վարչապետի մասնակցությամբ քննարկել են տվյալ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը։ Փաշինյանի գերատեսչական այցերը բուռն քննարկումների առիթ են դարձել կառավարման համակարգում։
Պատմում են, որ չնայած իր յուրաքանչյուր այցից առաջ մի ամբողջ դեսանտ են իջեցնում տվյալ գերատեսչություն, որ վախի, սարսափի և հանդիսավորության մթնոլորտ ստեղծեն, քանի որ Փաշինյանը կարծում է, թե ուժն ու իշխանությունը վախի մեջ է և ինքն էլ այդ հանդիպումներին ներկայանում է լուրջ ու պահանջկոտ կեցվածքով, սակայն դրանք Իլ-Պետրովի գրչին արժանի քննարկումներ են դառնում: Քննարկման սկզբում պահանջում են, որ ոլորտի պատասխանատուները` վարչությունների պետեր, փոխնախարարներ, նախարար, հաշվետվություն ներկայացնեն, և անգամ ժամանակ է սահմանվում, որ երկար-բարակ չխոսեն:
Բայց երբ մարդիկ զեկուցելն ավարտում են, սկսում է վարչապետը հարցեր տալ և ներկաները հազիվ են փռթկոցն ու զարմանքը զսպում, որովհետև պարզվում է, որ նա սարսափելի ոչ կոմպետենտ է տվյալ ոլորտից, անտեղյակ է և լսածն էլ լավ չի ընկալել։ Նա հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարևոր բաներից, կոպտում է պատասխանատուներին: Բայց ներկաները «ջոկել են», որ երբ գովում ու քծնում են նրան, այլևս կոպիտ խոսքեր, դժգոհություն չի արտահայտում, գոհ հեռանում է և այդ քննարկումն էլ տհաճ հետևանքների չի հանգեցնում` սև ցուցակ ընկնելու, աշխատանքից հեռացվելու ձևով: Ոմանք ավելի մեծ խորամանկություն են դրսևորում` փնովում են նախկիններին, կամ շեշտում իր` մեծ հեղափոխականի դերը համակարգի կայացման գործում, կամ` հիշեցնում են թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին և ամեն ինչ բարեհաջող է ավարտվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել և արգելված իրեր է հայտնաբերել
- «Հրապարակ». Ինչումն է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություններից մեկի գաղտնիությունը
- «Ժողովուրդ». ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին
- «Հրապարակ». Վահան Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը
- «Ժողովուրդ». Երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան