Չեխիայի նախագահական ընտրություններում ձայների նախնական հաշվարկից հետո գլխավորում է գեներալ Պետր Պավելը
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը ընտրատեղամասերի 5,88%-ի ձայների հաշվարկից հետո Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը գլխավորում է 53%-ով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ նման տվյալներ շաբաթ օրը հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։
Նրա մրցակից, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը ապահովել է ընտրողների 46,98%-ի ձայները։ Ընտրությունների հաղթողը հայտնի կդառնա շաբաթ երեկոյան։
Չեխ քաղաքագետներն ու սոցիոլոգները կանխատեսում են, որ նախագահական մրցավազքում իրավիճակը դժվար թե փոխվի Բաբիշի օգտին ձայների հաշվման գործընթացում։
Հունվարի 20-ից 22-ը Ipsos սոցիոլոգիական գործակալության կողմից ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ չեխ ընտրողների 58,8%-ը մտադիր էր քվեարկել Պավելի օգտին։ Բաբիշը կարող էր հույս դնել ընտրողների 41,2%-ի աջակցության վրա։ Կանխատեսվում էր, որ մասնակցությունը կկազմի մոտ 69%:
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայի նախագահական ընտրություններում առաջատար է նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը
- Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները