Սպարապետից հետո բանակ չենք ունեցել. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում հրդեհի ողբերգական դեպքի համար մեղադրում է բանակային կորպուսի հրամանատարությանը։
«Դա կորպուսի հրամկազմի թերացումներն են եղել, ովքեր ազատվել են պաշտոններից։ Բացիթողի վիճակ է։ Պետք է հետևողական լինել»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ս.Միքայելյանը։
Հարցին՝ ճիշտ է մինչև քննության ավարտը բանակային կորպուսը գլխատելը, Սասուն Միքայելանը պատասխանեց. «Այո, ճիշտ եմ համարում, որովհետև նախկին հրամկազի թերացումներն էր, մնային, ինչ անեին»։
Նա չպատասխանեց հարցին, թե արդյոք Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը չպե՞տք է հրաժարական տան։
Սասուն Միքայելյանը բացառեց, որ զորամասի հրդեհի հարցում կարող է լինել թշնամու գործոնը։
«Չեմ էլ պատկերացնում, որ նման բան կարող է լինել»,- ընդգծեց Ս.Միքայելյանը։
Այնուհետև նա սկսեց բղավել լրագրողի վրա. «Եթե դու մի քիչ հայրենիքդ սիրում ես, նենց հարց տուր, որ մարդիկ պատասխանեն։ Դուք սիրում եք, բա ով ա սիրում։ Քո քաշին երկաթ կա վրաս»։
Նա նշեց, որ մենք 30 տարի բանակ չենք ունեցել։
«Սպարապետի օրոք մեր բանակը տարածաշրջանում եղել է ամենամարտունակ բանակը։ Սպարապետից հետո բանակ չենք ունեցել։ Դուք մոռացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արեցին։ Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, մյուսը սուրբ է, բայց այդ թերացումներով երեք տարում չես կարող բանակ ունենալ»,-ասաց Ս. Միքայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին