Եթե այսօրվա իշխանավորները պատերազմի ժամանակ կանգնեին զինվորի կողքին, այսօր չէին գա ձևական ծնկի իջնեին. Սեյրան Օհանյան
«Բանակը նրանց համար խորթ է, որովհետև բանակի կայացման գործում այսօրվա իշխանավորներից շատ-շատերը ոչինչ չեն արել»,-Եռաբլուրում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա պաշտոնյաներից շատերը բանակում չեն ծառայել և նրանց համար խորթ է բանակի մթնոլորտի զգացողությունը, դժվարությունները:
«Իշխանությունների համար բանակը խորթ է, քանի որ այլ պայմանավորվածություններ ունեին, մեր երկրին խոստացել էին խաղաղություն, կայուն զարգացում, բայց բերեցին պատերազմ և բազմաթիվ զոհեր: Եթե այսօրվա երկրի ղեկավարության ներկայացուցիչները պատերազմի ժամանակ գնային կանգնեին զինվորի և հրամանատարի կողքին, մենք զոհեր քիչ կունենայինք և նրանք էլ այստեղ չէին գա ձևական ծնկի իջնեին, իբր թե մտահոգված են»,-հայտարարեց Օհանյանը:
Նա իր պնդումը հիմնավորեց՝ ասելով, որ այդ ամենը ձևական է, քանի որ դրանից հետո էլ իշխանությունները ոչինչ չեն արել բանակը կայացնելու համար, իսկ ինքը, ժողովուրդը և շատ զինվորականներ սրտացավ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան