Վրաստանը և Ռումինիան Սև ծովի հատակով կմիանան 1,2 հազար կմ երկարությամբ թվային մալուխով
Վրաստանը Սև ծովի հատակով գրեթե 1,2 հազար կմ երկարությամբ մալուխ կանցկացնի, որը հանրապետությունը կմիացնի Ռումինիայի հետ և կհեշտացնի թվային տվյալների փոխանակումը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության ղեկավարության հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպման ժամանակ։
«Աշխատաժողովում դիտարկվել է Սև ծովի հատակի երկայնքով ստորջրյա մալուխի անցկացման պատմական նախագծի աշխատանքի առաջին փուլը, որը կապելու է Հարավային Կովկասի տարածաշրջանը Հարավարևելյան Եվրոպայի հետ: Ստորջրյա կապի ընդհանուր երկարությունը կկազմի 1195 կմ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ նոր մալուխը կօգնի Վրաստանի և Ռումինիայի միջև արագ և որակյալ թվային հաղորդակցության հաստատմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները դեռևս չեն կարող սահմանը հատել նույնականացման քարտերով
- Վրաստանում խաբեբաները փողի դիմաց օտարերկրյա ինքնության քարտեր են պատրաստել
- Ռուսաստանը պետք է զգուշանա ՎՈՒԱՄ-ի ակտիվացումից. քաղաքագետ
- ԱՄՆ-ն ՎՈւԱՄ-ի միջոցով զսպելու է Ռուսաստանին և ԵՏՄ-ի ընդլայնումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան