Բանակն ապահովեց մեր անկախությունը, ազատություն պարգևեց ժողովրդին. Ֆելիքս Պողոսյան
ՀՀ Զինված ուժերի ստեղծման տարեդարձի առիթով խոսք ասելու համար Panorama.am-ը դիմեց բանակի ստեղծման ակունքներում կանգնած, քառորդ դարից ավել նրա շարքերում ծառայած, «Արծիվ» մահապարտների վաշտի 7-րդ դասակի հրամանատար, պահեստազորի գնդապետ Ֆելիքս Պողոսյանին:
«Լրանում է հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Հեքիաթի պես թռան այդ տարիները, կարծես երեկ էր: Ես միշտ այն խորին համոզմունքին եմ, որ բանական անկախության ձեռքբերման տարիներին եղավ այն միակ, գլխավոր երաշխավորը, որն ապահովեց մեր անկախությունը, ազատություն պարգևեց ժողովրդին՝ ծանրագույն ժամանակներում: Առանց հացի, զենքի, փանփուշտ հաշվելով կռիվ տվեցինք, գրամներով վառելիքով կռիվ տվեցինք, հաղթեցինք: Բանակն իր գործն արեց, քաղաքագետները չկարողացան իրենց գործն անել արժանապատիվ կերպով:
Քառօրյա պատերազմի ժամանակ էլ բանակն իր գործն արեց, ճիշտ է՝ 80-ականների զենքով, երբ աշխարհն արդեն 5-րդ սերնդի զենքով էր կռվում, բայց հայ զինվորը, սպան ցուցաբերեց իր տոկոնությունը, հայրենասիրությունը: Նույնը նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, բանակը պահեց իրեն, արժանապատիվ կռիվ տվեց:
Այսօր էլ Զինված ուժերը մեր ամեն ինչի հիմքն ու երաշխավորն են: Այսօր, այստեղ՝ Եռաբլուրում, որդուս շիրիմի մոտ ասում եմ՝ կեցցե Հայոց բանակը, կեցցեն նահատակված տղաները, փառք նրանց, մեր բանակին: Մեր զինված ուժերին կամենանք լրջագույնս վերազինում, վերափոխում, որ ժամանակի պահանջների հետ համընթաց քայլի, 5-րդ, 6-րդ սերնդի զենք, զինամթերք գիտելիք, մարտավարություն ձեռք բերի և կարողանա ապահովել մեր երկրի, ժողովրդի, պետականության անվտանգությունը»,-իր ուղերձը հղեց գնդապետ Պողոսյանը:
Panorama.am-Պարոն Պողոսյան, դուք այն 300 հայորդիներից մեկն էիք, որ արձագանքեցիք սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչին և համալրեցիք մահապարտների գումարտակը: Ձեր որդին՝ Կարենը հերոսաբար ընկավ 44-օրյա պատերազմում: Գնահատեք խնդրում եմ Հայոց բանակի հաղթանակի դերը մեր պետության հերթական զարթոնքին:
Ֆ. Պողոսյան-Այո, ես արձագանքել եմ Վազգեն Սարգսյանի կոչին և կամավորագրվել եմ «Արծիվ» մահապարտների գորմարտակին, եղել եմ 7-րդ դասակի հրամանատար: Կռվեցինք, նվիրվեցինք առհավատ, հաղթեցիքն, անհնարինը հնարավոր դարձրինք, անհաղթահարելին հաղթահարեցինք, զրկանքներ կրեցինք: Ոտքով քայլեցինք ողջ Արցախի և ազատագրված տարածքներում: Ափսոս՝ չկարողացանք տեր լինել մեր հաղթանակին, ափսոս, որ մեր սերունդը պատերազմը թողեց մեր զավակների ուսերին և դեռ հայտնի չէ, թե այն մնալու է մեր թոռների ուսերին, թե, ոչ: Ես կամենում եմ, որ մեր բանակը լինի այնպես ուժեղ, հագեցված և կարգապահ, որ կարողանա արժանապատվորեն լուծում տալ մեր ժողովրդի առաջ ծագած ցանկացած խնդրին:
Հարակից հրապարակումներ`
- «Եռաբլուր գալիս է այն երևույթը, որը բանակը քանդում է, հողեր է հանձնում, տղերքի գլուխներն է ուտում»
- Ամուր թիկունք, վահան դառնանք Հայոց բանակի համար. Սեյրան Օհանյան
- ՀՅԴ ԳՄ. Այս բարդագույն իրավիճակում մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին
- Սերժ Սարգսյան. Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան