Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում քաղցկեղի տեսակներից տարածվածությամբ 2-րդն է
Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց մոտ արձանագրվող քաղցկեղի տեսակներից տարածվածությամբ 2-րդն է։ Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը ներկայացրել է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները, ռիսկի գործոններն ու ինչպես կանխարգելել։
Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառներից ամենահաճախակին մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակներն են։
Ռիսկի գործոններն են
.Իմունային համակարգի անբավարարություն
.Հերպես
.Ծխախոտի օգտագործում
.Տարիք (30-40 տարեկան կանայք գտնվում են առավել ռիսկային գոտում)
.Հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործում
Ախտանիշներ
. Դաշտանային ցիկլից դուրս թույլ արյունահոսություն կամ արյունային արտադրություն
. Սովորականից առատ կամ երկար դաշտնային ցիկլ
. Արյունային արտադրություն սեռական հարաբերությունից , և/ կամ լվացվելուց հետո
. Ցավ սեռական հարաբերության ժամանակ
. Արյունահոսություն կամ արյունային արտադրություն դաշտանադադարից հետո
. Սովորականից առատ հեշտոցային արտադրություն
Կանխարգելում
. Այցելել պարբերական բուժզննման
. Իրականացնել ՄՊՎ թեստ' յուրաքանչյուր 5 տարին մեկ
. Պարբերաբար հանձնել Պապ քսուք
. Պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ