Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ:
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես. Աբրահամյան
- Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
- Արցախում 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
- Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր, ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը
- Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան