Իրանագետ. Ինչ ստեր են տարածում Իլհամ Ալիևի նկարով հանդես եկողները
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ուսումնասիրելով Իրանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական արձագանքը, գրում է.
«Դարձյալ մի օրինակ, թե ինչ ստեր են տարածում և ինչ մակարդակի ապատեղեկատվություն են սփռում Իլհամ Ալիևի նկարով հանդես եկողները, որոնց աշխատանքը կորդինացվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից.
«Իրանի մոլլաների ոճրագործ և ահաբեկչական ռեժիմին պատասխանը չուշացավ։ Իրանական ռեժիմի վերջին ստոր քայլերին, իրագործած ահաբեկչությանը և ծանր ոճիրներին պատասխան տրվեց։ Թեհրանն այս գիշեր աչքերը կրակների մեջ բացեց։ Կամիկաձե ԱԹՍ-ների ճշգրիտ հարվածներով հողին են հավասարեցվել Իրանի բոլոր քաղաքների ռազմաբազաները, սպառազինություն արտադրող գործարանները, միջուկային օբյեկտները, արդյունաբերական օբյեկտները։ Հարձակումը ընդգրկել է Իրանի բոլոր քաղաքները։ Ոչնչացված է Իրանի ողջ ռազմական համակարգը։ Իրանը թեև ամեն ջանք գործադրել է հարձակումը կանխարգելելու համար, սակայն հաջողություն չի ունեցել։ Իսրայելական ԱԹՍ-ների դեմ անզոր են եղել անգամ ռուսական S-300 և S-400 ՀՕՊ համակարգերը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
- Արտյոմ Տոնոյան. Կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը։
- Իրանագետ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը
- Ոսկանյան. Պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան
- Ալեն Ղուլյան. Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
- Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. Վարուժան Գեղամյան
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում, Երևանում՝ 3-4
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին