Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շաբաթ երեկոյան, 23:30-ի սահմաններում, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։ Այս մասին գրել է parstoday.ir-ը։
Հարձակման հետևանքով զոհեր չկան, թեթևակի վնասվել է արտադրամասի տանիքը, սակայն համալիրի աշխատանքը չի խափանվել:
«Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը վստահեցնում է իսլամական Իրանի պատվավոր ժողովրդին, որ հզորություն, ուժ և անվտանգություն արտադրելու մեր կենտրոնների աշխատանքը շարունակվելու է նույն տեմպով և նման հարձակումները չեն խոչըդնոտելու երկրի առաջընթացին»,- նշել են ՊՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան