Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Խոյում երկրաշարժի զոհերի ընտանիքների
Նախօրեին Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով տուժել է 816 մարդ, երեք մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը։
newizv.ru-ի հաղորդմամբ, երկրաշարժի հետեւանքով երկու քաղաքներում և 70 գյուղերում ավերվել է շենքերի 20-50 տոկոսը։ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են եղել, սակայն արդեն էլեկտրականությունը վերականգնվել է։ Իշխանությունները նահանգ են ուղարկել փրկարարների խումբ՝ 500 մարդ։
Թեհրանում Հայաստանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան