Ալեն Ղուլյան. Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
«Ասում են, որ 2020-ի պատերազմից հետո, ադրբեջանի տարածքում` Ֆիզուլիից մինչև Զանգելան, Իսրայելի կարիքների համար մի քանի ռազմական օբյեկտներ են կառուցվել (օդանավակայաններ, որոնք օգտագործվելու են նաև որպես ԱԹՍ-երի թռիչքուղիներ, ՀՕՊ, ՌԷՊ և այլն)..
Դրանք Իրանի քթի տակ ոչ թե ադրբեջանի պաշտպանության համար են կառուցվել, այլ հենց այս օրերի..Կարծում եմ, որ Իրանում ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման ֆոնին Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից։
2020-ից հետո ռազմատրանսպորտային ավիացիայի բորտերը Իսրայելից դեպի ադրբեջան բազմաթիվ ռազմական բեռնափոխադրումներ են իրականացրել, որոնց մի մասը պատերազմի ժամանակ սպառված ադրբեջանի զինանոցը համալրելու համար էին իջնում, մյուսները` նորաստեղծ բազաների համար..
Շատ բան կա..»։
Հարակից հրապարակումներ`
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
- Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. Վարուժան Գեղամյան
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում, Երևանում՝ 3-4
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին