Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախի դպրոցներում կվերսկսվի դասապրոցեսը
Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Արցախի ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։
Ծնողներին հորդորում են երեխաներին հագցնել տաք հագուստ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է
- Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
- Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր, ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը
- Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի. Տեղեկատվական շտաբ
- Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
- Արցախում հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ. ՄԻՊ զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան