Ոսկանյան. Պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքելով Իրանում տեղի ունեցած իրադարձություններին, գրում է.
«Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։
Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։
Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։
Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փորձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատերազամին» պատրաստ լինել»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Ղուլյան. Իրանի օբյեկտների վրա ակտիվ աշխատելու են նաև ադրբեջանի տարածքից
- Վարդան Ոսկանյան. Փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
- Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին